1300 դիտում
10:37 31-03-2023
Հռոմի կանոնագրին միանալը մեզ պետք է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին աշխարհում բարձրաձայնելու նպատակով․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանը մասնակցել է ԱՄՆ նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ համաժողովին: Որպես ներքին կյանքը կարգավորող պետաքաղաքական վարչաձեւ (ռեժիմ)` ժողովրդավարությունը Հայաստանի դեպքում, իհարկե, այլընտրանք չունի: Բայց նման համաժողովների պարագայում ժողովրդավարությունը, կարծում եմ, աղանդի նման մի բան է, որն օգնում է ԱՄՆ-ին տարբերակել «յուրայիններին» եւ «ոչ յուրայիններին»: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ արտաքին քաղաքականության մեջ այնքան էլ կարեւոր չէ, թե ով է իրականում ժողովրդավար, ով՝ ավտորիտար: Ի դեպ, միջոցառումը «համահյուրընկալող» Զամբիային դժվար թե կարելի է ժողովրդավարության ջահակիր անվանել:
Ելույթ ունենալով համաժողովի լիագումար նիստում՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին եւ այլ գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք «հետագա ներխուժումը»: Բավականին վիճելի «շնորհակալություն» էր՝ նախ այն պատճառով, որ դրանում կարծես թաքնված կշտամբանք կա՝ ուղղված Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին, որոնք այս հարցում մեզ օգտակար չեղան: Երկրորդ՝ շնորհակալություն են հայտնում այն դեպքում, երբ վտանգն արդեն վերացել է: Իսկ մեր դեպքում որեւէ երաշխիք չկա, որ վաղը կամ մեկ շաբաթից կամ մեկ ամսից «հետագա ներխուժումը» չի շարունակվի, ու որեւէ մեկը, բացի հայկական բանակից, կկարողանա դա կանգնեցնել:
Այս ամենը տեղի է ունենում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը Հայաստանի ԱԺ-ի կողմից վավերացնելու մասին խոսակցությունների ֆոնին, որոնք աշխուժացան այն բանից հետո, երբ ՍԴ-ն այդ ստատուտը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: Այն երկրները, որոնք վավերացրել են այդ կանոնադրությունը, ձեւական հիմքեր ունեն Պուտինին ձերբակալելու համար, եթե նա հայտնվի իրենց պետության սահմաններում, որովհետեւ հիշյալ դատարանը ՌԴ նախագահին ձերբակալելու հրաման է արձակել:
Պարզ է, որ ոչ ոք չի պատրաստվում Պուտինին ձերբակալել: Թե՛ հրամանը, թե՛ որեւէ երկրի կողմից ստատուտի վավերացումը կրում է զուտ խորհրդանշական բնույթ: Բայց քաղաքականության մեջ խորհրդանիշները խիստ կարեւոր են, եւ այդ է պատճառը, որ Հայաստանի վավերացնելու դեպքում Ռուսաստանը մեզ սպառնացել է սարսափելի հետեւանքներով:
Հռոմի կանոնագրին միանալը, որը արել ենք տարիներ առաջ, մեզ պետք է ոչ թե Ռուսաստանի կամ Պուտինի համար, այլ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին աշխարհում բարձրաձայնելու նպատակով: Ստատուտը վաղուց պետք էր վավերացնել (առնվազն 2016 թվականից հետո): Բայց այս պահին դա անելը մաքուր արկածախնդրություն կլինի, որին, հուսով եմ, մեր իշխանությունը չի գնա:
Որոշակի լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ «Հանուն ժողովրդավարության» համաժողովի հռչակագրի հարցում Հայաստանը ձեռնպահ է մնացել միանալու Ռուսաստանի ագրեսիան դատապարտող պարբերությանը: Այդ պարբերության բովանդակությունն, իհարկե, արտացոլում է իրականությունը, բայց մեր կողմից դրան չմիանալը ճիշտ էր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2217 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
1315 դիտում
11:31 11-12-2023
Էմանուել Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը