1036 դիտում
21:23 30-03-2023
Գարեգին Երկրորդը և Դոմինիկյան Հանրապետության դեսպանը քննարկել են տարածաշրջանում առկա բարդ իրավիճակին առնչվող հարցեր
Մարտի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսին (նստավայրը` Մոսկվա)։
Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու շնորհավորանքը բերելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-դոմինիկյան հարաբերությունների ձևավորման և ամրապնդման:
Հանդիպմանը նորանշանակ դեսպանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց առաջիկա իր ծրագրերը՝ հատկապես կարևորելով տնտեսական և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը։ Դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը հավաստիացրեց, որ ջանքեր կներդնի Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել զարգացման և երկու պետությունների բարեկամական ջերմ հարաբերությունների զորացման ուղղությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ դեսպանի հեռանկարային ծրագրերին՝ վստահություն հայտնելով, որ դրանք կնպաստեն երկու երկրների սերտ գործակցությանը։
Զրույցի ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում առկա բարդ իրավիճակին, հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանն առնչված հարցեր։
Նորին Սրբությունը մասնավորաբար կարևորեց Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության կանխարգելման, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում միջազգային հանրության հետևողական քայլերը։

Նմանատիպ նյութեր
2326 դիտում
22:42 28-05-2021
Արցախի ԱԳ նախարարը Մոսկվայում քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր
1439 դիտում
15:51 11-04-2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը
972 դիտում
11:46 24-09-2022
Դավիթ Բաբայանը Մարիա Մեհրանյանի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր
Այս բաժնից
1378 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
988 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար