1051 դիտում
16:03 30-03-2023
Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի։
Թեև 2022թ․ անշարժ գույքի հարկի գծով եկամուտները կազմել են 7,91 մլրդ դրամ, որը 9 տոկոսով ավելի է, քան 2021թ․ եկամուտները, սակայն հերթական անգամ գործ ունենք թվերի մանուպուլյացիայի հետ։
Սկսած 2022թ․-ից, յուրաքանչյուր տարի բարձրանում է անշարժ գույքի հարկը, որի արդյունքում, բնական է, պետք է ավելանան նաև համայնքի եկամուտները։
Եվ այսպես, 2022թ․ անշարժ գույքի հարկը բարձրացել է 20%-ով, ինչի արդյունքում եկամուտները պետք է կազմեին առնվազն 8,6 մլրդ դրամ։ Այսինքն՝ նախորդ տարի քաղաքապետարանի անարդյունավետ աշխատանքի պատճառով համայնքը չի հավաքագրել առնվազն 700 մլն դրամ հարկ։
Այս ամենի կողքին հաշվի չեմ առնում շինարարության ահռելի ծավալների ազդեցությունը, երբ ամեն տարի ավելանում են նոր գույքերի քանակը և անշարժ գույքի հարկի բազան։
2023թ․ անշարժ գույքի հարկը բարձրացել է ևս 17 տոկոսով, 2024թ․ բարձրանալու է ևս 43 տոկոսով, 2025թ․ բարձրանալու է ևս 50 տոկոսով, 2026թ․ բարձրանալու է ևս 33 տոկոսով»։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
826 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
436 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
589 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ