211652_close_icon
views-count643 դիտում article-date 15:51 30-03-2023

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ. մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, եւ քննարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր։

Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ նրանք մտքեր են փոխանակել վերջին զարգացումների, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ։

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:

Նմանատիպ նյութեր