211652_close_icon
views-count793 դիտում article-date 15:56 10-02-2023

Միրզոյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է ռուսաստանցի գործընկերոջը մասնագիտական տոնի՝ Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ։

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը:

Ընդգծվել է եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման և անվերապահ պահպանման հրամայականը:

Արարատ Միրզոյանը և Սերգել Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի տարաբնույթ հարցեր:

Նմանատիպ նյութեր