16445 դիտում
20:46 29-03-2023
Ավտովթար Երևանի կենտրոնում․ բախվել են Toyota Camry-ն ու Hyundai Elantra-ն․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17:30-ի սահմաններում՝ Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել են 37-ամյա Ա. Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի և 34-ամյա Ե․ Հարությունյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության թիվ 02 բրիգադը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+