211652_close_icon
views-count6657 դիտում article-date 22:11 06-02-2023

Ավտովթար Երևանում. Հերացի փողոցում բախվել են ​​​​​​​Toyota Camry-ն, Mazda 3-ը և Hyundai Elantra-ն, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Երևանի բնակիչ՝ 66-ամյա Արմեն Հ-ի վարած Toyota Camry մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ՝ 43-ամյա Արման Թ-ի վարած Mazda 3 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 31-ամյա Միշա Է-ի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հրայր Նազարյանն ու Արա Զաքարյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր