211652_close_icon

Հայ մարմնամարզիկները դրամական պարգևներ են ստացել Աշխարհի գավաթի փուլերում մեդալներ նվաճելու համար

views-count1645 դիտում article-date 23:59 28-03-2023
Սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի երկու փուլերում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները դրամական պարգևներ են ստացել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի հովանավոր «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության կողմից: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Մասնավորապես, Արթուր Դավթյանը երկու փուլերում էլ ոսկե մեդալներ նվաճելու կապակցությամբ ստացել է 1 մլն դրամ, արծաթե մեդալակիր Գագիկ Խաչիկյանը՝ 500,000 դրամ, իսկ բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը՝ 250,000 դրամ:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան իր շնորհակալությունն է հայտնում ընկերության տնօրեն Նարեկ Նալբանդյանին:

«Յուրաքանչյուր խրախուսանք, գովեստի խոսք պարտավորեցնում է մեզ և մարզիկներին էլ ավելի պատասխանատվությամբ մոտենալ մեր կատարած աշխատանքին և ավելի բարձր նվաճումների հասնել ու բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ նյութեր