Հայ մարմնամարզիկները մեկնեցին Գերմանիա՝ Աշխարհի Գավաթի մրցաշարին
Այսօր առավոտյան Գերմանիայի Կուտբուս քաղաք ՝ աշխարհի գավաթի խաղարկության մեկնեց ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը: Այնտեղ մրցավարի դերում հանդես կգա մեր թիմի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Նրա փոխարեն տղաներին մեկնարկի կուղեկցի մեր մեկ այլ փորձառու մարզիչ Հայկ Նազարյանը:
Այդ կարևոր ստուգատեսում հանդես կգան Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը:
Մեդալները կխաղարկվեն առանձին գործիքներից:
Գավաթի խաղարկության հաջորդ երկու փուլերը տեղի կունենան համապատասխանաբար Դոհայում և Կահիրեում: Ի դեպ, երկրորդ մրցմանը թիմին կմիանա անվանի Հարություն Մերդինյանը:
Ավելորդ չէ նշել, որ աշխարհի գավաթի խաղարկության բոլոր փուլերի ավարտից հետո հանրագումարի կբերվի առանձին գործիքներից մարմնամարզիկների վաստակած միավորների քանակը և հայտնի կդառնան աշխարհի գավաթակիրներն ու երկրորդ – երրորդ մրցանակակիրները: Ի դեպ, լավագույն եռյակները կմասնակցեն Փարիզում աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը: