211652_close_icon

Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում

views-count889 դիտում article-date 12:01 28-03-2023
Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում։ Ինչպես հայտնում է АПА-ն՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, «2023 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ համազորային զորավարժարանում ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումների կողմից իրականացվել են մարտական պատրաստության տարբեր վարժանքներ։

Տանկերի անձնակազմները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները՝ տեղանքում բնական եւ արհեստական խոչընդոտների հաղթահարման, մարտական մեքենաների կառավարման, պայմանական հակառակորդի թիրախները ոչնչացնելու ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր