Գյումրիի ռուսական բազայում տանկային զորավարժություններ են սկսվել
Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում մեկնարկել են T-72Б տանկերի մասնակցությամբ զորավարժությունները: Այդ մասին հաղորդում է ՌԴ Հարավային օկրուգի մամլո ծառայությունը:
Ալագյազ ուսումնամարզական կայանում անցկացվում են մինչև 10 կմ հեռավորությամբ ուսումնամարզական վարժանքներ: Տանկային մեխանիկ-վարորդները կսովորեն հաղթահարել արգելքներն առանց դժվարությունների, կանցկացնեն նաև ծովի մակարդակից 2,5 հազար մետր բարձրության տեղանքում մանևրներ:
Զորավարժությունները տևելու են 1 ամիս: Ներգրավված է տանկային անձնակազմի ավելի քան 100 մեխանիկ-վարորդ: Նրանք կտիրապետեն նաև տապի էքստրեմալ և բարձրլեռնային պայմաններում տանկը վարելու հմտությանը: