211652_close_icon
views-count15347 դիտում article-date 11:34 27-03-2023

Արտակարգ դեպք Երևանում․ «Հաղթանակ» կամրջի վրա հրդեհ է բռնկվել Mercedes-ում․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի վրա ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Խորեն Հարությունյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել նույն վաշտի ավագ պարեկ Վանուշ Հովհաննիսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։

Հրշեջ-փրկարարակները մարել են Տաթևիկ Մարգարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Ըստ նախնական տեղեկություների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այրվել են ավտոմեքենայի ցուցիչների վահանակը և շարժիչի հատվածի մալուխները։

Հրդեհը մարելուց հետո հրշեջ փրկարարներն ու պարեկները ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտուց։

 Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

 Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր