1504 դիտում
09:31 23-03-2023
Ընդդիմությունը դեռ քննարկում է ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես արդեն հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում կառաջադրի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Իսկ ի՞նչ է պատրաստվում անել խորհրդարանական ընդդիմությունը: «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը մարտի 17-ին նամակ-գրությամբ դիմել էր խորհրդարանական բոլոր, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցություններին՝ առաջարկելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել հասարակական գործիչ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններին՝ պարզելու՝ ինչ որոշում ունեն ՄԻՊ թեկնածու առաջադրելու մասով: Հետաքրքրվեցինք նաեւ՝ քննարկել են արդյոք Էդգար Ղազարյանի թեկնածությունը, հնարավոր է՝ նրան առաջադրեն՝ որպես միասնական թեկնածու: «Ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ հարցի մասով կարող եմ արձանագրել, որ այս պահին քննարկումները շարունակվում են, սակայն որոշում դեռ կայացված չէ»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Պատիվ ունեմ» խմբակցությունում եւս ՄԻՊ թեկնածուի մասով քննարկումներ կան: «Երկու հարցերն էլ քննարկվում են, բայց դեռ որոշում չկա»,- ասաց ֆրակցիայի ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Հիշեցնենք, որ ՄԻՊ պաշտոնը թափուր է գրեթե երեք ամիս։ Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ եռամսյա ժամկետում, նոր ՄԻՊ պետք է ընտրվի:
Մարդու իրավունքների պաշտպանին խորհրդարանն ընտրում է փակ գաղտնի քվերակությամբ։ Եթե նույնիսկ ընդդիմությունը դեմ լինի գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանի թեկնածությանը, իշխող խմբակցության ձայները բավարար կլինեն իրենց թեկնածուին ընտրելու համար»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1051 դիտում
14:41 31-03-2023
ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը կքննարկվի ապրիլի 4-ին
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան