211652_close_icon
views-count1771 դիտում article-date 21:19 22-03-2023

Հայաստանի ձյուդոիստները կմասնակցեն Թբիլիսիում անցկացվող մրցաշարին

«Մեծ սաղավարտ» անվամբ ձյուդոյի մրցումների շարքում մեծ հեղինակություն է վայելում Թբիլիսիում անցկացվող մրցաշարը: Ստուգատեսում յուրաքանչյուր հաղթանակը օլիմպիական վարկանիշային միավորներ է շնորհում մարզիկին:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, Հայաստանից Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) կմասնակցեն մարտի 24-28-ը Վրաստանի մայրաքաղաքում անցկացվող մրցումներին: Մեր մարզիկները կմրցեն նաև Անթալիայի տատամիի վրա մարտի 31 -ին սկսվող հերթական վարկանիշային մրցաշարում:

 

Նմանատիպ նյութեր