Ճապոնիայի վարչապետը հատուկ գործողությունն սկսվելուց հետո առաջին անգամ կայցելի Ուկրաինա
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան երեքշաբթի կայցելի Ուկրաինա։ Նա կհանդիպի հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը՝ հղում կատարելով կառավարական աղբյուրներին։
Հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր, թե ինչպես է Ճապոնիայի կառավարության ղեկավարը գնացք նստում լեհ-ուկրաինական սահմանին գտնվող Պշեմիսլ երկաթուղային կայարանում։ Գնացքը մեկնել է Ուկրաինայի ուղղությամբ տեղի ժամանակով ժամը մոտ 01.30-ին։ Այդտեղից մինչեւ Կիեւ ճանապարհը տեւում է 10 ժամ։
Սա Կիսիդայի առաջին այցն է Ուկրաինա Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն սկսվելուց հետո։ Նա Յոթի խմբի (G7) վերջին ղեկավարն է, որը դեռ նման ուղեւորություն չի կատարել։