1769 դիտում
12:37 14-04-2021
Պարտության խորքային պատաճառը մեծ խաղացողների կողմից ներդրված հատուկ գործողությունն էր․ Սենոր Հասրաթյան
Որքան պատմություն է դառնում 44-օրյա պատերազմի ողբերգական իրականությունը, այնքան պարզորոշվում են մեր պարտության խորքային պատաճառները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Պարտության խորքային պատաճառները, ինչպես այս պատահականությունների իշխանությունն է փորձում ապակողմնորոշել, ոչ թե «նախկիների» կողմից թալանված բանակն է, ադրբեջանաթուրքական տանդեմի ու վարձկան գրոհայինների, կամ «Բայրաքթարների» և ժամանակակից այլ սպառազինությունների կիրառումը, այլ առավելապես, իմ խորին համոզմամբ, տարածաշրջանային հետաքրքրություններ ունեցող աշխարհաքաղաքական մեծ խաղացողների կողմից ներդրված և տարիներ շարունակ նախապատրաստված հատուկ գործողությունը... Գործողություն, որի հիմնական իրականացնողը պետք է դառնար երկրի ղեկը բռնազավթած ազգադավ և «հեղափոխական» հորջորջված անմեղսունակների այն խումբը, որը, հանուն անձնական շահի, պատրաստ էր օտարվել ազգային ու բարոյական բոլոր արժեքներից, և «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կեղծ քողի տակ գնալ Հայրենիքը կործանման տանող գործարքի...
Հ.գ.- Սակայն, այս ամենով հանդերձ ասել, որ «գործարքն» ավարտված է, ճիշտ չէր լինի և դրանում համոզված են ոչ միայն «պատվիրատու» գերտերությունները, այլև «գործարքի» դիմաց վճարողները: Ավելին, հիմնական թիրախը, որին նպատակաուղղված է գերտերությունների հարվածը, Արցախում հիմնավորվելով՝ դարձել է ավելի մեծ գլխացավանք, քան նախկինում էր... Կարծում եմ, այս համատեքստում կարելի է դիտարկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված վերջին հայտարարությունը... Այնպես որ աշխարհաքաղաքական մեծ խաղում «Արցախյան գամբիտը» դեռ շարունակվում է...»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Որքան պատմություն է դառնում 44-օրյա պատերազմի ողբերգական իրականությունը, այնքան պարզորոշվում են մեր պարտության խորքային...
Posted by Սենոր Հասրաթյան on Wednesday, April 14, 2021
Նմանատիպ նյութեր
1213 դիտում
12:38 21-03-2023
Ճապոնիայի վարչապետը հատուկ գործողությունն սկսվելուց հետո առաջին անգամ կայցելի Ուկրաինա
Այս բաժնից
748 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
715 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
589 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել