211652_close_icon
views-count1234 դիտում article-date 20:21 19-03-2023

Հայաստանը երբևիցե չպետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս. սրանով մենք ոչ միայն Արցախի մահվան դատավճիռը կստորագրենք, այլև մեր ինքնասպանության․ Ա1+ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը, ըստ որի Հայաստանը Ղարաբաղը պաշտոնապես պետք է ճանաչի Ադրբեջանի մաս․ Որոշ քաղաքագիտական շրջանակներ նշեցին, որ այսպիսով Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախում նոր էսկալյացիայի համար։

Թեմայի շուրջ Ա1+ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։
 
-Պարոն Բաբայան, Երեկ Ալիևը հայտարարել էր, որ եթե Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29․000 քառակուսի կմ տարածքում, ապա պետք է ճանաչի ԼՂ-ն Ադրբեջանի մաս։ Որոշ քաղաքագետական շրջանակներ նշում են, որ Ալիևը հող է նախապատրաստում Արցախում նոր էսկալյացիայի համար։ Ինչքանո՞վ  եք նոր էսկալյացիան հնարավոր համարում և արդյո՞ք զինտեխնիկայի և զորքերի կուտակումներ կան։

-Ալիևը երբեք չի հրաժարվել կարգավորման ուժային տարբերակից։ Խնդիրը նրա մեջ է, որ մենք էլ պետք է այնպիսի աշխատանք կատարենք, որ դա հնարավոր չլինի։ Այս պահի դրությամբ պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել։ Այդ հնարավորությունները կան։
Մնացածը ժամանակը ցույց կտա։ Կուտակումների պահով ՀՀ Պաշտպանության Նախարարությունը և մեր Պաշտպանության Նախարարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։ Այնուամենայնիվ Ադրբեջանը չի հրաժարվում իր ցեղասպան քաղաքականությունից, ինչը փաստ է։
 
-Ըստ Ձեզ խաղաղության պայմանագրի մեջ Արցախի մասին կետ պե՞տք է լինի, թե ոչ։ Եվ ինչպիսի՞ բովանդակությամբ եք այդ կետը  պատկերացնում։
 
-Այդ երկու հարցերը փոխկապակցված են, բայց, այնուամենայնիվ առանձին խնդիրներ են։ Հայաստանը երբևիցէ չպետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս։ Դա կլինի ազգային ողբերգություն։ Դա կլինի խայտառակություն։ Սրանով մենք ոչ միայն Արցախի մահվան դատավճիռը կստորագրենք, այլև մեր ինքնասպանության։ Մենք այդպես կարդարացնենք նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, օկուպացիան և կլեգիտիմացնենք նրա ցեղասպան քաղաքականությունը։ Չպետք է նման բան լինի։

-Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե  ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողանում իր առջև դրված պարտականությունները կատարել, ապա հենց ՌԴ-ն պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ  ԼՂ-ում բազմազգ խաղաղապահ զորախումբ տեղակայելու համար կամ ՌԴ-ին ՄԱԿ-ի մանդատ տալու համար։

-Ամենալավ տարբերակը այն կլինի, որ ՄԱԿ-ը տրամադրի նման մանդատ։ Բայց, եթե հիմա Ալիևը թքում է Հաագայի միջազգային դատարանի վրա, ապա ո՞վ է մեղավոր։ Շոլցը կանգնում է և ասում է Ադրբեջանը մեր լավագույն էներգետիկ գործընկերն է։ Հիմա ի՞նչ անի Ադրբեջանը։ Տեսնում է, որ իրեն մի շարք երկրներ արդարացնում են և առիթավորվում է։

Մանրամասները՝ սկազբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր