670 դիտում
13:00 17-03-2023
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետին Սուրբ Պատրիկի օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Շնորհավորում եմ Ձեզ և Իռլանդիայի բարեկամ ժողովրդին Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:
Հայաստանը մեծապես կարևորում է Իռլանդիայի հետ ժողովրդավարական արժեքների վրա խարսխված համագործակցության զարգացումը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հավատացած եմ, որ մեր երկրների միջև առկա է համագործակցության զգալի ներուժ, և ցանկանում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ առավելագույնս ապահովելու նշյալ ներուժի իրացումը։
Լիահույս եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու հայ-իռլանդական երկկողմ օրակարգը՝ այն հարստացնելով հեռանկարային ծրագրերով՝ ի շահ և ի բարօրություն մեր երկրների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իռլանդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա բարգավաճում և բարեկեցություն»:

Նմանատիպ նյութեր
1233 դիտում
12:02 17-03-2022
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի վարչապետին՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ
1649 դիտում
15:56 24-02-2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա առթիվ
1435 դիտում
20:15 08-09-2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ
Այս բաժնից
346 դիտում
15:18 02-05-2024
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
481 դիտում
14:59 02-05-2024
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին
340 դիտում
14:51 02-05-2024
Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ