211652_close_icon
views-count1997 դիտում article-date 00:55 06-05-2014

Մխիթարյանը հիանալի տպավորություն է թողնում «10 համարի» դիրքում. Վատցկե

Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն մեկնաբանել է այն խոսակցությունները, ըստ որոնց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Սինձի Կագավան կարող վերադառնալ դորտմունդյան ակումբ: « Ի դեմս Մարկո Ռոյսի մենք արդեն ունենք «10 համար»: Մարկոն այդ դիրքում իրեն գերազանց է դրսևորում: «10 համարի» դիրքում ունենք նաև Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստ, ով նույնպես հիանալի տպավորություն է թողնում: Կարծում եմ, որ իմաստ չունի ձեռք բերել երրորդ նմանատիպ խաղացող»,-ասել է Վատցկեն:

Նմանատիպ նյութեր