211652_close_icon
views-count1198 դիտում article-date 22:36 16-03-2023

«Մինչեւ ռուս խաղաղապահը դուրս գա, ուրիշը գա՝ Արցախ չի լինելու». Դավիթ Բաբայան․ «Առավոտ»

Aravot.am-ը գրում է․ ««Ռուս խաղաղապահները շատ մեծ, առանցքային դերակատարություն ունեն Արցախի գոյության համար: Չլինի ռուս խաղաղապահ առաքելություն՝ չի լինելու Արցախ. սա միանշանակ է: Մենք չենք ուզում քննարկել՝ Արցախը դարձնել փորձադաշտ՝ ռուս խաղաղապահները դուրս գան, ուրիշները գան… իսկ ո՞վ է ասել, որ ուրիշներն ավելի լավը կլինեն: Իսկ ի՞նչ երկրի խաղաղապահներ են գալու եւ այստեղ առաքելություն իրականացնեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական-ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

Այսօր, կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց. «…Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես արձանագրել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության երաշխավորի դերակատարումը: …մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը վերը նշված գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, հենց ինքը, կարծում եմ, պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական բնակչության զանգվածային սպանությունների և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման վտանգի և սա թույլ չտալու համար՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու անհրաժեշտության մասին»:

Դավիթ Բաբայանից հետաքրքրվել էինք՝ նկատի ունենալով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը, ՌԴ-ի դերը՝ ընթացող զարգացումներում, հնարավորությունները, Ձեր կարծիքով ի՞նչ նպատակ է հետապնդում այժմ ՌԴ-ից նման ակնկալիք ունենալը եւ ի վերջո, ինչի՞ կարող է հանգեցնել այդ քայլը, եթե այն արվի, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց, ի՞նչ նպատակ է դա հետապնդում:

«Ինչի՞ համար է արվում, ի՞նչ է մտածում, պետք է իրենից հարցնել, ես չեմ ուզում մեկնաբանել Հայաստանի վարչապետի ասածները»,- ասաց պարոն Բաբայանը»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր