211652_close_icon
views-count1948 դիտում article-date 16:49 15-03-2023

Ես և Նիկոլ Փաշինյանը զուգահեռ դասարաններից ենք եղել, որպես նախարար՝ որևէ կաշկանդվածություն չունեմ․ Վահե Ղազարյան․ Tert.am

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրեր առաջ պարեկային ծառայողի կողմից ենթադրյալ գողություն կատարած անձին կրակելու և կյանքից զրկելու դեպքին։ Գրում է Tert.am-ը։

«Դրա հետ կապված կա հարուցված քրեական վարույթ, որի շրջանակում կատարվում է նախաքննություն»,- ասաց նա։

Վահե Ղազարյանն անդրադարձավ նաև օրեր առաջ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և պարեկների միջև տեղի ունեցած միջադեպին և նրա նկատմամաբ հնարավոր քաղաքական հետապնդմանը՝ ասելով.

«Ոստիանությունը ոչ մի անգամ չի խառնվել քաղաքականությանը ու չի խառնվելու. ես ձեզ վստահեցնում եմ»։

Հարցին՝ որպես նախարար կաշկանդավածություն չունի, արդյոք, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինայնի հետ սովորել են նույն դասարանում, Ղազարյանը ասաց․

«Մենք Նիկոլ Փաշինայնի հետ զուգահեռ դասարաններից ենք եղել, կաշկանդվածություն չունեմ»։

Նմանատիպ նյութեր