2314 դիտում
11:20 10-05-2019
Նախկինում էլ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել․ Արթուր Դավթյանը՝ հանցագործությունների աճի հետ կապված դատախազության քայլերի մասին. tert.am
«Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարցրեց, թե հաշվի առնելով, որ տասնյակ տոկոսներով աճել են հանցագործությունների հետ կապված դատախազության գործողությունները, արդյո՞ք տեղին է ենթադրել, որ նախկինում կաշկանդված են եղել՝ որոշակի ոլորտներում գործողություններ կատարելու, հայտնում է[url=https://www.tert.am/am/news/2019/05/10/artur-davtyan/2995396?fbclid=IwAR1ke915Fj02x6q8uQM7aZottjHX55RzSPvxGb3M8wPdn5fUSX7V0MrVJpg] tert.am[/url]-ը։
Արթուր Դավթյանը կաշկանդված լինելու մասին հարցին այսպես պատասխանեց․«Անկեղծորեն պատասխանում եմ՝ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել։ Բայց հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ 10, 15, երբեմն բազմապատիկներով ցուցանիշների աճը ինչո՞վ է բացատրվում․ դա պարզ երկու պատճառ ունի, առաջինը՝ մեր քաղաքացիների ընդգծված նախաձեռնողականություններն են եղել, 3,6 անգամ ավելացել են քաղաքացիների հաղորդումները՝ հատկապես կոռուպցիոն բնույթի հաղորդումների հետ կապված»,-ասաց նա։
Դատախազը երկրորդ պատճառ համարեց այն, որ գործադիր իշխանության մարմինները ևս աչքի են ընկել ընդգծված նախաձեռնությամբ։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/05/10/artur-davtyan/2995396?fbclid=IwAR1ke915Fj02x6q8uQM7aZottjHX55RzSPvxGb3M8wPdn5fUSX7V0MrVJpg]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
478 դիտում
17:28 18-05-2024
Սա հակառակորդի կամքը ի կատար ածելու մոտեցում է․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին
478 դիտում
16:56 18-05-2024
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից