13265 դիտում
15:26 14-03-2023
Գյումրիում հրշեջների ու պարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնի «Սև Բերդ» հուշահամալիրի մոտ առաջացած կրակի տարածումը նախ կանխվել, ապա մարվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղարսի խճուղի 2/2 հասցեում գտնվող «Սև բերդ» հուշահամալիրի մոտակայքում մոտ 5 հազար ք/մ խոտածածկ տարածք է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Պարեկները ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլև հրշեջ-փրկարարների հետ նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+