33658 դիտում
21:38 13-03-2023
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են BMW-ները. օպերատիվ են գործել Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 36-ամյա Սուրեն Փարսադանյանի վարած BMW մակնիշի և 26-ամյա Բեգլար Մնացականյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Սուրեն Իշխանյան ու կրտսեր պարեկ Գևորգ Հակոբյանը:
Վթարի փաստով Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+