Չինաստանի պաշտպանության նախարար է դարձել է գեներալ Լի Շանգֆուն
Չինաստանի օրենսդիր մարմինը կիրակի օրը պաշտպանության նոր նախարար է նշանակել գեներալ Լի Շանգֆուին, հայտնում է Xinhua լրատվականը։
Երկրի օրենսդիր մարմինը կիրակնօրյա նստաշրջանի ընթացքում միաձայն հաստատել է գեներալ Լի Շանգֆուի նշանակումը։
CNN-ի փոխանցմամբ, արեւմտյան փորձագետները նշում են, որ Վաշինգտոնը ուշադիր հետեւելու է նշանակմանը՝ հաշվի առնելով Լիի կենսագրությունը։
2018 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է կիրառել Լիիի եւ Չինաստանի սարքավորումների զարգացման դեպարտամենտի նկատմամբ, որը նա այնուհետեւ ղեկավարել է ռուսական զենք գնելու համար, այդ թվում՝ Սու-35 մարտական ինքնաթիռներ եւ Ս-400 զենիթահրթիռային համակարգեր։
Լի Շանգֆուի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը տեղի է ունենում Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ լարված հարաբերությունների ժամանակաշրջանում:
2016-ին Լին նշանակվել էր Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի Ռազմավարական աջակցության ուժերի հրամանատարի տեղակալ, էլիտար մարմին, որի խնդիրն էր արագացնել Չինաստանի տիեզերական եւ կիբեր ռազմական կարողությունների զարգացումը: Այնուհետեւ նա նշանակվել է Կենտրոնական ռազմական հանձնաժողովի (CMC) սարքավորումների մշակման բաժնի պետ՝ Չինաստանի առաջատար պաշտպանական մարմնի՝ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի գլխավորությամբ, հաղորդում է Reuters-ը:
Պաշտպանության փորձագետները կարծում են, որ Լիի կենսագրությունը՝ որպես տեխնոկրատ եւ օդատիեզերական ինժեներ, ով աշխատել է Չինաստանի արբանյակային ծրագրի համար, առանցքային դեր կունենա նրա նոր պաշտոնում: