211652_close_icon

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ

views-count2453 դիտում article-date 18:58 09-11-2016
ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդը: Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկայիս մակարդակը, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում, քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղիները:

Նմանատիպ նյութեր