211652_close_icon
views-count1774 դիտում article-date 20:45 10-03-2023

Ադրբեջանական ստորաբաժանումները Արցախում, շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը

Մարտի 10֊ին ժամը 19։10֊ից ժամը 19։40֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Նմանատիպ նյութեր