211652_close_icon
views-count703 դիտում article-date 14:43 10-06-2023

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. ԱՀ ՊՆ

Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Նմանատիպ նյութեր