211652_close_icon
views-count1624 դիտում article-date 19:04 07-03-2023

Fastex-ը՝ Digitec 2023-ի մասնակից և գլխավոր հովանավոր

Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կրկին կհյուրընկալի տարածաշրջանի ամենամյա խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ Digitec-ը, որի շրջանակներում 100-ից ավելի մասնակից ընկերություններ ներկայացնելու են իրենց պրոդուկտներն ու լուծումները: 

Լինելով տեխնոլոգիական առաջընթացի մեծագույն ջատագով և համաշխարհային շուկայում զբաղեցնելով առաջատար դիրք՝ Fastex ընկերությունը ստանձնել է միջոցառման գլխավոր հովանավորի դերը և իր մասնակցությունը կունենա այս բացառիկ իրադարձությանը:

Fastex-ը ֆուտուրիստական լուծումներով իր տաղավարում պատրաստ է հյուրընկալել բոլոր այցելուներին, ծանոթացնել նրանց ներկայիս և սպասվելիք ծրագրերին՝ հիմնական շեշտը դնելով Fasttoken-ի՝ էկոհամակարգի պաշտոնական կրիպտոարժույթի վրա: Մանրամասն կքննարկվեն նաև Fastex Chain նորարարական բլոկչեյն հարթակում վավերացնող (validator) դառնալու բոլոր հնարավորությունները և անհրաժեշտ քայլերը: 

Fastex-ը կներկայացնի նաև իր ftNFT առևտրային հարթակում հասանելի AKNEYE քանդակների հավաքածուն, որոնք ունեն նաև իրենց թվային NFT տարբերակները: Ի դեպ, վերջերս Mall of the Emirates-ում բացվել է տարածաշրջանի առաջին և նմանը չունեցող NFT ֆիզիկական խանութը, որտեղ կարող եք գտնել հավաքածուի բազմաթիվ նմուշներ և շատ ավելին:  

Հարկ է նշել, որ նման կարևորագույն միջոցառումը նոր ու մեծ դռներ է բացում տեխնոլոգիական ոլորտի զարգացման առջև, որն իր մեջ հիանալիորեն ամփոփում է Fastex ընկերության փիլիսոփայությունը՝ առավել հասանելի դարձնել ապագայի տեխնոլոգիաները բացառապես բոլորի համար: 

Միջոցառման մուտքն ազատ է, այնպես որ ՏՏ աշխարհի թարմ նորություններով լի 3 արդյունավետ օրերը սիրով սպասում են բոլորին: 



 

Նմանատիպ նյութեր