211652_close_icon
views-count1336 դիտում article-date 22:22 12-10-2023

Fastex-ը կրկին Digitec-ում է՝ այս անգամ որպես web3 հովանավոր

Հոկտեմբերի 13-15-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում տեղի կունենա տարածաշրջանի ամենամյա խոշորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ Digitec-ը, որն իր շուրջ է համախմբում տեխնոլոգիական առաջընթացի ձգտող շուրջ 100 մասնակից ընկերությունների ողջ աշխարհից: 

Միջոցառման գլխավոր աջակիցներից է Fastex-ը, որը ստանձնել է Web3 հովանավորի դերը և պատրաստ է իր նորարարական լուծումներով աջակցել նորագույն տեխնոլոգիաների առաջընթացին:

Այս տարի ևս Fastex-ը կներկայանա էկոհամակարգի բոլոր լուծումներով և նախագծերով՝ մասնավորապես շեշտը դնելով էկոհամակարգի կողմից ընտրված Բահամուտ բլոկչեյնի նոր դրամաշնորհային ծրագրի` Bahamut Grants-ի վրա: Սա հիանալի հնարավորություն է բոլոր այն անհատների և կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են կյանքի կոչել իրենց web3 նախագծերը: Ծրագիրը թույլ կտա ստեղծել ամուր հիմքեր ունեցող, կայուն և զարգացած բիզնես Web3 ոլորտում: 

Fastex-ի թիմը պատրաստ է հյուրընկալել բոլոր այցելուներին, ծանոթացնել հիմնական պրոդուկտներին, ինչպիսիք են էկոհամակարգի պաշտոնական կրիպտոարժույթը, NFT մարքեթփլեսը, մետավերս տիրույթը, կրիպտոարժույթի փոխանակման հարթակը և այլն: 

Միջոցառման ողջ տարածքում կարող եք ծանոթանալ Fastex-ի բացառիկ AKNEYE հավաքածուի նմուշներին: Տեղական, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների բացառիկ աշխատանքները կհետևեն այցելուներին ողջ ընթացքում, իսկ դրանց NFT տարբերակները հասանելի են բոլորին ftNFT հարթակում:

Բաց մի՛ թողեք Fastex-ի, ինչպես նաև այլ առաջատար ՏՏ ընկերությունների մասին ավելին իմանալու հնարավորությունը Digitec 2023-ի շրջանակներում:

 

Նմանատիպ նյութեր