Այսօր Թբիլիսիում տեղի կունենա հանրահավաք՝ ի աջակցություն ուկրաինացի ժողովրդի
Այսօր երեկոյան ժամը 19:00-ին Թբիլիսիում Ուկրաինայի դեսպանատան առաջ կանցկացվի «Համերաշխություն՝ ուկրաինացի ժողովրդին» խորագրով ակցիա: Կազմակերպիչները սոցցանցերում կոչ են արել իրենց հայրենակիցներին միանալ ակցիային առանց ուկրաինական որևէ կուսակցության խորհրդանշանի:
«Այսօրվա հանրահավաքը ուկրաինական որևէ կուսակցության շահերը պաշտպանելու նպատակ չի հետապնդում: Այդ իսկ պատճառով հորդորում ենք բոլորին՝ միանալ ակցիային առանց որևէ կուսակցական խորհրդանշանի»,-նշված է հայտարարության մեջ:
Նախօրեին նմանատիպ ակցիա է տեղի ունեցել Թբիլիսիի խորհրդարանի շենքի առաջ: