211652_close_icon
views-count25652 դիտում article-date 15:24 08-03-2023

Ավտովթար Երևանում․ վրացական համարանիշներով Ford-ը բախվել է տրակտորին. կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում վրացական համարանիշներով Ford մակնիշի ավտոմեքենան Արցախի փողոցում բախվել է կայանված տրակտորին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանեկ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարատկի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ; 

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Միքայել Յավրյանն ու կրտսեր պարեկ Արկադի Ղազարյանը։

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։  

Վթարի փաստով Ա․ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Պարեկային Ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Ford-ի վարորդն ու ուղևորը երիտասարդ աղջիկներ են եղել։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր