ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները 60 հազար դրամով կպարգևատրվեն. Ալեն Սիմոնյանի կարգադրությունը
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Կանանց տոնի առթիվ պարգևատրելու մասին» կարգադրություն է ստորագրել։
ԱԺ նախագահը կարգադրել է Ազգային ժողովի կին պատգամավորներին ու կին աշխատողներին պարգևատրել վաթսուն հազար դրամի չափով։
Սիմոնյանն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը: