Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները կպարգևատրվեն 700 մլն դրամով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պարզապես մսխում է համայնքային բյուջեի միջոցները՝ ծախսելով գումարներն ամենաանիմաստ նպատակներով: «Ժողովուրդ» օրաթերթը նաև պարզեց, որ միայն աշխատակիցների պարգևատրման գծով ծախսերը կազմել են 639 մլն 212 հազար 300 դրամ: Իսկ այս տարվա բյուջեով այդ նպատակով ծախսվելու է 700 մլն դրամ: Դժվար չէ ենթադրել՝ Տարոն Մարգարյանն ըստ արժանվույն կգնահատի ավագանու հայտնի նիստին «դեմն առեք, շուտ» հրահանգով ընդդիմադիր ավագանիների առաջը կտրած, հետո լրագրողների գործունեությունը խոչընդոտած իր ենթականերին:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն ավագանու նիստում կատարված միջադեպի վերաբերյալ երեկ զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նա չի բացառել այս գործի նախաքննությունը քննչական կոմիտեից հատուկ քննչական ծառայություն տեղափոխելու տարբերակը:
«Եթե քննության ընթացքում հիմքեր ձեռք կբերվեն ՀՔԾ ենթակայության սուբյեկտի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ, այդ պահին կլուծվի քննչական ենթակայության հարցը»,- ասել է դատախազը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]