211652_close_icon
views-count1948 դիտում article-date 14:57 07-03-2023

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել «Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Diario Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը զայրացած է արքայական ակումբի վրա, քանի որ նրան չեն բավարարում առաջարկվող նոր պայմանագրի պայմանները։ Իսպանացին դժգոհ է նաև գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի վերաբերմունքից։ Ֆուտբոլիստին զայրացրել է այն, որ մարզիչը Լա Լիգայի «Բետիսի» հետ հանդիպման ժամանակ (0:0) ստիպել է ավելի քան կես ժամ տաքանալ, սակայն խաղադաշտ չի մտցրել։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանի պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Այսպիսով, նա կարող է անվճար տեղափոխվել այլ ակումբ: Բացի «Բարսելոնայից», Ասենսիոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալը» և «Միլանը»:

Նմանատիպ նյութեր