ԱՄՆ-ն հասկանում է Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի անվտանգության շահերը․ Բոնո
ԱՄՆ-ն հասկանում է Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի անվտանգության շահերը: ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին ասել է Բաքու այցելած ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն:
«Իհարկե, մենք հասկանում ենք անվտանգության հետ կապված Ադրբեջանի շահերը: Բնականաբար, մենք հասկանում ենք բոլոր կողմերի անվտանգության շահերը»,- շեշտել է դիվանագետը: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում իր դիրքորոշումն է հայտնել Լաչինի ճանապարհի շուրջը տիրող իրավիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ չնայած «հասկանալուն», ԱՄՆ-ն, ի թիվս այլ երկրների, Ադրբեջանին անհապաղ կոչ են անում դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, միակ ճանապարհի, որը Լեռնային Ղարաբաղը կապում է արտաքին աշխարհի հետ։