211652_close_icon

Իմ գլխավոր նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է․ Լուի Բոնո

views-count1195 դիտում article-date 15:17 06-03-2023
Անցյալ ամիս Մյունխենում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինքենը ինձ հրահանգեց տարածաշրջան այցի կապակցությամբ: ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Բաքու այցելած ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն: Նա նշել է, որ իր գլխավոր նպատակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հասնելն է:

«Խաղաղություն՝ հօգուտ երկու կողմերի։ Կողմերը նաեւ Մյունխենում հայտարարեցին, որ խաղաղություն են ցանկանում։ Մեր նպատակն այն է, թե ինչպես դրան հասնել։ Վաղը ես հանդիպում ունեմ Երեւանում։ Իմ այցի նպատակը կողմերին երկխոսության հրավիրելն ու մոտալուտ հանդիպմանը նպաստելն է»,- ընդգծել է դիվանագետը։

Այսօր Բոնոյին ընդունել է նախագահ Իլհամ Ալիեւը: Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր