2284 դիտում
09:56 06-03-2023
Ամեն ինչ կանեմ, որ ոսկե մեդալով վերադառնամ Թուրքիայից․ Արթուր Դավթյան
Տարին լավ եմ սկսել, հույս ունեմ, որ այսպես կշարունակվի: Առջեւում կարեւոր մրցաշար ունենք՝ Եվրոպայի առաջնություն Թուրքիայում: Կաշխատեմ ամեն ինչ անել, որ Թուրքիայից ոսկե մեդալով վերադառնամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որը երկու ոսկե մեդալ է նվաճել 2023 թվականի աշխարհի գավաթի առաջին երկու փուլերում: Նախորդ գիշեր աշխարհի չեմպիոնը Հայաստանի թիմի հետ Դոհայից վերադարձել է հայրենիք: Գրում է Sport.News.am-ը։
«Լավ մասնակցեցի երկու փուլերում: Տարին լավ եմ սկսել: Դոհայից հետո մյուս մասնակիցները մեկնում էին Բաքու, որտեց անցկացվելու է երրորդ փուլը, մենք, ինչպես հայտնի է, չենք գնալու: 4-րդ փուլը տեղի է ունենալու Կահիրեում, Եվրոպայի առաջնությունից առաջ: Այստեղ էլ ամեն ինչ կանեմ, որ ոսկե մեդալով վերադառնամ:
Այս տարի մի փոքր դժվար էր մրցաշրջանը սկսել. Քանի որ գործող աշխարհ չեմպիոնն ես, փորձում ես այդ անունը չգցել: Մի փոքր դժվար էր հավաքվելը աշխարհի չեմպիոնությունից հետո: Աշխարհի գավաթի փուլերում վատ մարզավիճակում չէի, ուրախ եմ, որ կարողացա երկու հաղթանակ տանել: Հուսով եմ՝ տարին այսպես կշարունակվի: Կարեւոր մրցաշար ունենք առջեւում՝ Եվրոպայի առաջնությունը, որը տեղի է ունենալու Թուրքիայում:
Շուտով կանցկացնենք Հայաստանի առաջնությունը, ապա կմեկնենք Վրաստան՝ հավաքի, այնտեղից էլ Անթալիա: Պետք է շատ լուրջ պատրաստվենք, որ լավ մասնակցենք, մեդալներով վերադառնանք: Կաշխատեմ ամեն ինչ անել, որ Թուրքիայից ոսկե մեդալով վերադառնամ»,- ասաց Արթուր Դավթյանը:
Տեսանյութը՝ Sport.News.am-ի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1805 դիտում
16:17 06-09-2014
Ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաջորդ անգամ ավելի բարձր հարգի մեդալով վերադառնամ Հայաստան. Նարեկ Մանասյան
1575 դիտում
22:04 04-06-2014
Ամեն ինչ կանեմ, որպեսզի Հայաստանի հավաքականի պաշտպանները տեղափոխվեն արտասահմանյան ակումբներ. Շալանդ
1556 դիտում
13:22 13-07-2015
Ռոբին վան Պերսի. «Ամեն ինչ կանեմ «Ֆեներբահչեի» համար»
Այս բաժնից
1183 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1174 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1417 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը