211652_close_icon

Ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաջորդ անգամ ավելի բարձր հարգի մեդալով վերադառնամ Հայաստան. Նարեկ Մանասյան

views-count1913 դիտում article-date 16:17 06-09-2014
Պատանեկան օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում փայլեց նաև բռնցքամարտիկ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով նվաճեց բրոնզե մեդալ: Երիտասարդ, խոստումնալից բռնցքամարտիկի համար տարին կարելի է բրոնզե համարել: Մեր մարզիկը բրոնզե մեդալ էր նվաճել նաև երիտասարդների աշխարհի առաջնությունում: Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի բաժինը հարցազրույց է արել Նարեկ Մանասյանի հետ: [b]-Նարեկ Դու տարբեր մակարդակի մրցաշարերի ես մասնակցել, այդ թվում Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, բայց վստահ եմ Օլիմպիական խաղերը քո կյանքի ամենակարևոր մրցաշարն էր: [/b] -Այդպես էլ կա: Աննկարագրելի զգացողություններ ապրեցի օլիմպիական խաղերի ժամանակ, որը մինչ այս ոչ մի մրցաշարի ժամանակ չէի ապրել: Ուրախ եմ , որ մասնակցեցի օլիմպիական խաղերին: Կարծում եմ դա յուրաքանչյուր մարզիկի երազանքն է: [b]-Ինչպիսի՞ն էր Օլիմպիական ավանը, ի՞նչ էր կազմակերպվում, որպեսզի մարզիկների առօրյան հագեցած անցնի: [/b] -Չինացիներն ամեն ինչ արել էին մասնակիցների առօրյան հետաքրքիր դարձնելու համար: Ամենուր ուրախ ու տոնական տրամադրություն էր: Ինձ հատկապես դուր եկավ բացման և փակման արարողությունը: Մրցումներից ազատ օրերին մենք մասնակցում էինք տարբեր միջոցառումների, նույնիսկ մեր ձեռքով հուշանվերներ էինք պատրաստում: [b]-Նարեկ Դու վստահ հաղթանակ տարար քո առաջին մենամարտում: Ի՞նչը խանգարեց, որպեսզի զարգացնես հաջողությունդ: [/b] -Երկրորդ մրցելույթիս ժամանակ՝ Ղազախստանը ներկայացնող մարզիկի հետ պայքարում ես առավելություն ունեի, իմ հարվածներն ավելի նպատակային էին, բայց մրցավարները չգիտես ինչու չէին տեսնում իմ հարվածները: 3-րդ ռաունդում ես վնասվածք ստացա, մրցակցի հարվածը դիպավ աչքիս, բայց անգամ այդ պարագայում ես առավելություն ունեի, չնայած մրցավարները հաղթանակը տվեցին ղազախ մարզիկին: [b]-Այնուհանդերձ հաջորդ մենամարտում վնասվածքով կարողացար հաղթել և բրոնզե մեդալ նվաճել: [/b] -Մրցակիցս անգլիացի Վիդալ Ռայլինն էր, որին հաղթել էի նաև աշխարհի առաջնության ժամանակ: Երկուսս էլ տեղյակ էինք միմյանց հնարավորություններին :Պետք է նշեմ, որ հեշտ մենամարտ չստացվեց : Վնասվածքս զգացնել էր տալիս , hատկապես, երբ հարված էի բաց թողնում, բայց այնուհանդերձ կարողացա հաղթել: [b]-Նարեկ առջևում Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնություն է: Ժամանակը չէ՞ մեդալի հարգը փոխելու: [/b] -Այո, ամեն ինչ անելու եմ, որպեսզի լավ պատրաստվեմ և ավելի բարձր հարգի մեդալով վերադառնամ Հայաստան:

Նմանատիպ նյութեր