211652_close_icon
views-count1795 դիտում article-date 10:23 28-02-2023

ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության հաղթողները. Մեսինն լավագույն ֆուտբոլիստն է

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած ՖԻՖԱ-իThe Best մրցանակաբաշխության ընթացքում հայտնի դարձան 2022 թվականի լավագույնները:

The Best-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Լիոնել Մեսին:

Տարվա լավագույն մարզիչն Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մասնագետ Լիոնել Սկալոնին է:

2022 թվականի խորհրդանշական հավաքականի կազմն ունի հետևյալ տեսքը` դարպասապահ` Տիբո Կուրտուա, պաշտպաններ`  Ժոաո Կանսելու,  Վիրջիլ Վան Դեյք, Աշրաֆ Հակիմի, կիսապաշտպաններ`  Կազեմիրո Քևին Դե Բրույնե, Լուկա Մոդրիչ, հարձակվողներ` ԿարիմԲենզեմա, Էրլինգ Հոլանդ, Կիլիան Մբապե, Լիոնել Մեսի:

Տարվա լավագույն դարպասապահն Արգենտինայի ազգային ընտրանու և անգլիական «ԱստոնՎիլա»-ի անդամ Էմիլիանո Մարտինեսն է:

Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլի մրցանակը ստացավ լեհաստանի հավաքականի և«Վարտա»-ի պարաֆուտբոլիստ Մարչին Օլեքսին:

Լավագույն կին ֆուտբոլիստը` «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքսիա Պուտելասսն է (Իսպանիայի հավաքական):

Կանանց ֆուտբոլի 2022 թվականի լավագույն մասնագետ դարձավ Սարինա Վիգմանը, ով մարզում է Անգլիայի ֆուտբոլի հավաքականը:

Լավագույն կին դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Մերի Էրպսն է:

Եվ երկրպագուների մրցանակին արժանացան Արգենտինայի ազգային ընտրանու երկրպագուները:

Նմանատիպ նյութեր