Իվետա Մուկուչյանը՝ լավագույն փոփ երգչուհի, Արամ Mp3-ն՝ լավագույն երգիչ․ «Խազեր» մրցանակաբաշխության հաղթողները․ elstyle.am
Elstyle.am-ը գրում է․ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի «Խազեր» մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվեց երկրորդ անգամ, դարձավ տարեսկզբի ամենաքննարկվող իրադարձություններից մեկը․ այն սկսվեց սկանդալային բոյկոտներով, իսկ երեկ՝ մարտի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ի վերջո, ամփոփեց արդյունքները, որով, կարծես, միայն զարկ տվեց նոր քննարկումների․․․
Այս տարի «Խազերն» ունեցավ 18 անվանակարգ՝ յուրաքանչյուրում, ավանդաբար, երեքական թեկնածու։ Ինչպես իր ելույթում կատակեց Արսենը՝ 18 արտիստ ուրախ գնացին տուն, մինչդեռ 36-ը մյուս տարի, հավանաբար, կհրաժարվի մասնակցել «Խազեր»-ին։
Կազմակերպիչները, սակայն, չէին նեղացել այն արտիստներից, ովքեր հրաժարվել էին այս տարվա մասնակցությունից։ Որպես օրինակ՝ Իվետա Մուկուչյանն ու Բրյունետը ստացան իրենց՝ իսկապես արժանի մրցանակները։
Ստորև ներկայացնում ենք բոլոր անվանակարգերի հաղթողներին։
Տարվա հայտնություն՝ Սիմոն
Լավագույն հեղինակ կատարող՝ Սոնա Ումրոյան։
Լավագույն գործիքավորում (ոչ դասական)՝ Կարեն-Սևակ պրոդաքշն, «Սիրտ»/Սիրուշո
Լավագույն դասական նախագիծ՝ Սիմֆոնիկ Հայկո`«Բաց երկնքի տակ»
Լավագույն կոմպոզիտոր՝ Մարտին Ուլիխանյան
Լավագույն դասական երգիչ՝ Արսեն Սողոմոնյան
Լավագույն դասական երգչուհի՝ Ջուլիանա Գրիգորյան
Լավագույն հիփ հոփ և R&B արտիստ կամ խումբ՝ Միշո
Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ ժանրում՝ Տաթև Ասատրյան
Լավագույն ռոք արտիստ կամ խումբ՝ Nemra
Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ՝ Կարեն-Սևակ բենդ
Լավագույն ջազ արտիստ կամ խումբ՝ Խաչիկ Սահակյան
Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն՝ «Էպոս Սասունցի Դավիթ»
Լավագույն տեսահոլովակ՝ «Վարդավառը գալիս է»/Սոնա Ռուբենյան, ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան
Լավագույն փոփ երգչուհի` Իվետա Մուկուչյան
Լավագույն փոփ երգիչ՝ Արամ Mp3
Տարվա լավագույն երգ`«Ճանապարհեցիր ինձ տուն»/Սոնա Ռուբենյան
Լավագույն ալբոմ՝ Բրյունետ՝ «Love Reversed»
«Խազեր»-ի հատուկ մրցանակի արժանացավ Հովհհաննես Չեքիջյան
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում