211652_close_icon
views-count1078 դիտում article-date 20:33 27-02-2023

Թուրքիայում երկրաշարժից զոհվածները 44 374-ն են, լրջորեն վնասվել է 185 345 շենք ու շինություն

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկու ավերիչ երkրաշարժերից հետո գրանցվել է 10 000-ից ավելի հետցնցում, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Նա նաև նոր թվեր է հրապարակել՝ հայտնելով, որ երկրաշարժից մահացել է 44 374 մարդ, լրջորեն վնասվել է 185 345 շենք ու շինություն։

Էրդողանը խոստացել է նաև նոր շենքեր կառուցել։

«Մենք կարգելենք բազմահարկերի շինարարությունը երկրաշարժից տուժած շրջաններում»,- ասել է նա։

 

Նմանատիպ նյութեր