17114 դիտում
10:18 28-02-2021
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվեց կրակի տարածումը, ապա մարվեց այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ փետրվարի 27-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զովունի գյուղի 13-րդ փողոցի թիվ 22 տան տանիքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ:
Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է նշված տան հարակից անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը, որն այնուհետև տարածվել է բուսածածկույթ և գոմաղբ, ինչի տարածումը կանխվել է հրշեջների կողմից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+