211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին կից բռնկված խոշոր հրդեհի տարածումը հրշեջների ու պարեկների օպերատիվ աշխատանքի շնորհիվ նախ կանխվեց, ապա մարվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3646 դիտում article-date 20:05 01-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին հարակից դաշտերում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ մի քանի մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանտարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վահե Կոշկարյանը և Պատվական Թովմասյանը։

Փրկարարները ու պարեկները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 18,5-19 կմ հատվածներում, ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ խոտածածկ տարածքում, որը տարածվել է միչև կիսաքանդ շինություններ։

Հրշեջ փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր