1246 դիտում
20:06 26-02-2023
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Արա Զարգարյան. aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Կանգնած եմ ցեխոտ խրամատի մեջ, ոտքերիս տակ գնդացրի կրակված պարկուճներն են, դիմացս զենքս է, որն այսօր լուռ է, հեռվում բարձունքն է, նայում եմ լուռ, ամենուր լռություն է։ Մոտենում է նա` ուսուցիչը, վառում ծխախոտը, իջնում խրամատ, ինձ հետ միասին նայում հեռուն ու սկսում ենք միասին լռել։
– Իսկ ի՞նչ ենք անելու այս ամենից հետո, – հարցրի ու նայեցի ուսուցչի ցեխոտ դեմքին։ Լռությունը շարունակվեց մի քանի րոպե, ապա խոսեց նա։
– Կարծում եմ, որ մեզ փրկություն կբերեն հայ մայրերը։ Մեր ժամանակի մայրերը, ովքեր կծնեն որդիների, կդաստիարակեն այս հողին ու ջրին հավատարիմ գաղափարախոսությամբ, ովքեր կազատագրեն թեկուզ մեր դիմացի բարձունքը։ Դուք խոստացել էիք ինձ, որ մի քանի օրից ես նորից կանցնեմ բարձունքից այն կողմ, բայց խաբեցիք, ձեր խոստումը չկատարեցիք։ Մայրերը կօգնեն, որ երազանքս իրականանա։
Պատերազմի ընթացքում, երբ մի քանի ժամ ազատ ժամանակ եղավ, մենք նրան խոստացանք, որ նորից կգնա Տող գյուղ, իր դպրոցը ու կդասավանդի իր աշակերտներին։ Մենք չկատարեցինք մեր խոստումը։ Բարձունքից այն կողմ Տողն էր, որտեղ ուսուցիչը տարիներ շարունակ դասավանդել էր ազգային երգ ու պար։ Հոր մահից հետո թողել էր տունը, մորն ու գնացել լեռների գագաթները, երեխաներին սովորեցրել ազգային երգ ու պար, հայրենի հողի հնչյունները նորից վերադարձրել հայրենիք։ Երեխաների հետ աշխատում էր ամեն օր, ժամ, մի քանի գյուղերի դպրոցներում դասավանդում էր, զոհելով իրեն ու իր ժամանակը։ Արդյունքում ստեղծվեց խումբը` «Տնջրեն», սկսեցին պարել ամենուր, պարեցին Քիրս լեռան կատարին, Տիգրանակերտի պարիսպների վրա, Ղազանչեցոցի դիմաց, որտեղ արված յարխուշտայի լուսանկարը դարձավ պատմության մի մասնիկը։ Սակայն սկսվեց պատերազմը, ռմբակոծության առաջին օրը դուրս եկավ Շուշիի ապաստարանից, շտապեց Երևան, զենք վերցրեց, ու միասին եկանք Արցախ, սակայն այս անգամ արդեն պատերազմի դաշտ։ Ամեն օր գալիս էր, կանգնում կողքս, նայում բարձունքին ու մտածում, թե հիմա երեխաներն ուր են, արվեստի դպրոցը կա՞, թե չկա, աշակերտները պատերազմի դաշտի որ հատվածում է կռվում, ովքե՞ր են ողջ, և ովքեր մահացան։ Լռությունը խախտվեց։
– Իսկ դու ինչ ես կարծում, ի՞նչը մեզ կբերի փրկություն, – հարցրեց ուսուցիչն ու վառեց հերթական ծխախոտը»։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր
1279 դիտում
16:40 28-05-2024
Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
Այս բաժնից
1432 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ