211652_close_icon
views-count994 դիտում article-date 15:56 26-02-2023

Երբեք պետական գումար չեմ գրպանել, ջանքս ու գրիչս ծառայեցրել եմ բացառապես պետությանը. Շիրակի փոխմարզպետ

Շիրակի փոխմարզպետ Աննա Մարտիկյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

«Հարգելի՛ ընկերներ, առանց կարմիր գծեր հատելու, ուզում եմ պարզապես հիշեցնել, որ երկու տասնամյակից ավելի անկաշառ ու ազնիվ աշխատել եմ տարբեր կառույցներում, երբե՛ք պետական գումար չեմ գրպանել, ջանքս ու գրիչս ծառայեցրել եմ բացառապես պետությանը: Հերթական առաջարկներից այս մեկն ընդունել եմ, որովհետև այն հնարավորություն է ծառայելու իմ հարազատ Շիրակին: Լիահույս եմ, որ հաջողելու եմ:

Հ.Գ.
Էջիս տեխնիկական խնդիրները կարգավորվեցին: Բոլորովին չէի կամենա, որ այն ինքնահաստատման հարթակ դառնար մարդկանց համար, որոնց աշխատանքային կենսագրությունը շատ լավ գիտեմ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Մարտիկյանը Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակվել է փետրվարի 24-ին։
Նշենք նաև, որ երեկ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իմ էջի որոշ գրառումներ կատարել եմ հուզական վիճակում, ինչի համար հայցում եմ ըմբռնում և ներողամտություն:

Այսօր դիմում եմ ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ և մեծ պատասխանատվությամբ լծվելու եմ Շիրակի մարզը շենացնելու գործին»:

Նմանատիպ նյութեր