10375 դիտում
19:54 09-12-2018
Շիրակի փոխմարզպետ-թեկնածուն հայտնվել էր հիվանդանոցում. Aravot.am
Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը, որը «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային թեկնածուներից մեկն է, իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել հիվանդասենյակից՝ գրելով․ «Դուխով, ցավոք․ չեմ կարող ակտիվ մասնակցել այս չափազանց կարևոր օրը»։
[url=https://www.aravot.am/2018/12/09/999365/?fbclid=IwAR1_mknBp2eWQ0fFucBLjSuNENAXv8BIhhxe2I3X2fFAPLQ7rRNdjfoarnw]Aravot.am[/url]-ը այցելել է Գյումրի բժշկական կենտրոն՝ ճշտելու, թե ո՞րն է պատճառը հիվանդանոց պառկելու, արդյո՞ք որևէ միջադեպ չի եղել։
Փոխմարզպետը տեղեկացրեց, որ երկու օր է՝ բարձր ջերմություն ունի, 40 աստիճանից չի իջնում, հնարավոր է մրսել է քարոզարշավի ընթացքում, և ստիպված կաթիլային է ընդունում։ Արա Մելիքջանյանը հենց այսօր դուրս գրվեց հիվանդանոցից՝ ընտրություններից հետո հետագա բուժումը շարունակելու։
Ամբողջական հոդվածը՝ [url=https://www.aravot.am/2018/12/09/999365/?fbclid=IwAR1_mknBp2eWQ0fFucBLjSuNENAXv8BIhhxe2I3X2fFAPLQ7rRNdjfoarnw]այստեղ[/url].
Նմանատիպ նյութեր
926 դիտում
12:08 05-02-2021
Դավիթ Սեխլեյանը նշանակվել է Շիրակի փոխմարզպետ
1345 դիտում
22:55 24-02-2023
Աննա Մարտիկյանը նշանակվել է Շիրակի փոխմարզպետ
994 դիտում
15:56 26-02-2023
Երբեք պետական գումար չեմ գրպանել, ջանքս ու գրիչս ծառայեցրել եմ բացառապես պետությանը. Շիրակի փոխմարզպետ