Սևանի ջրային պաշարները յուրացնելու միջոցով գրպանել են 13 մլն դոլար գումար. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նախօրեին խորհրդարանում հայտարարել էր, որ տարեսկզբից սկսած Սևանա լճի մակարդակը բարձրացել է 30 սմ-ով:
Հայտնենք, որ տարվա այս ժամանակահատվածում Սևանա լճի բարձրացումը կապված է բնակլիմայական պայմանների հետ: Ավելին՝ Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իջել է 13 սանտիմետրով: Սա արդեն Հարությունյանի և նրա ղեկավարած հաստատության աշխատանքի արդյունքն է: Այդ կտրուկ փոփոխությունը տեղի ունեցավ մարտ-ապրիլ ամիսներին, և ամենայն հավանականությամբ այդ ջուրն օգտագործվել է Հրազդան գետի վրա կառուցված ՀԷԿ-երի միջոցով էժան էլեկտրաէներգիա արտադրելու և հայ սպառողների վրա թանկ վաճառելու արդյունքում:
Հայտնի է, որ Սևանա լճի մակարդակի 1 սմ իջեցումը ապահովում է մոտավորապես 1 մլն դոլարի եկամուտ: Պարզ հաշվարկով Հարությունյան-Կարապետյան զույգը Սևանի ջրային պաշարները յուրացնելու միջոցով գրպանել է 13 մլն դոլար գումար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]