slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Թուրքիայում ձերբակալվել է երկրաշարժից գրեթե ամբողջությամբ ավերված Նուրդաղի քաղաքապետը
211652_close_icon

Թուրքիայում ձերբակալվել է երկրաշարժից գրեթե ամբողջությամբ ավերված Նուրդաղի քաղաքապետը

views-count2488 դիտում article-date 22:21 25-02-2023
Փետրվարի 25-ին ձերբակալվել է Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Նուրդաղ քաղաքի քաղաքապետ Օքքեշ Քավաքին։ Սա այն քաղաքն է, որտեղ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո գրեթե շենքեր չեն մնացել, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

Քաղաքապետի հետ մեկտեղ բերման է ենթարկվել նաև «CCK Construction» ընկերության սեփականատեր Յունուս Քայան, որը զբաղվում էր քաղաքում տների շինարարությամբ։ Նա ղեկավարել է երկրաշարժի հետևանքով փլուզված տասնյակ տների շինարական  աշխատանքները։

Հարցաքննության ընթացքում պարզվել է, որ Քայանը մի քանի ընդհանուր նախագծեր է ունեցել Նուրդաղի քաղաքապետի եղբորը պատկանող ընկերության հետ։

Հետաքննության շրջանակներում էլ բերման է ենթարկվել քաղաքապետը։ 

Ընդհանուր առմամբ, Գազիանթեփում 22 մարդ է բերման ենթարկվել երկրաշարժերից հետո փլուզված տների անբարեխիղճ շինարարության հետաքննության շրջանակներում, իսկ 80-ի համար տրվել է ձերբակալման օրդեր։

Ուրբաթ օրը Նուրդաղում մեկնարկել են շինարարական աշխատանքները, մասնագետները սկսել են 855 բնակարանների հիմքը դնել։

Նմանատիպ նյութեր