Իրանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է գրեթե 800-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանի արևմուտյան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից տուժածների թիվը հասել է 780-ի: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 716 տուժածի մասին: Գործակալության տվյալներով՝ երկրաշարժը վնասել է մինչև 300 բնակելի շենք:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժածներին՝ մոբիլիզացնելով բոլոր ուժերը:
Ավելլի վաղ հայտնել ենք, որ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին իրանա-իրաքյան սահմանի շրջանում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 16:37-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Բաղդադից 150 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում, Սերե Պոլե Զոհաբ քաղաքից 37 կմ հեռավորության վրա։